Հաղորդումը լսեք այստեղ.
Audio clip: Adobe Flash Player (version 9 or above) is required to play this audio clip. Download the latest version here. You also need to have JavaScript enabled in your browser.
”Հայրս չափազանց շատ էր սիրում ժողովրդին, հարազատի պես կապված էր նրան, և ժողովուրդը զգում էր դա ու չէր կարող փոխադարձ ջերմությամբ չլցվել, – հիշում է սիրելի դերասան Արմեն Խոստիկյանի որդին` ճարտարապետ Միսակ Խոստիկյանը: – Պատահական չէ, որ երբ նա ժողովրդական արտիստի կոչում ստացավ, բոլորը զարմացել էին, որովհետև կարծում էին, թե վաղուց ուներ”:
Զարմանալի է, սակայն կենասախինդ ու պարզ այդ մարդու հուղարկավորության անգամ ժողովուրդը մի տեսակ լուսավոր թախիծով էր համակված. մարդիկ իրենց սիրելի Արմեն Խոստիկյանին հրաժեշտ էին տալիս ոչ թե հուսահատ լացով, այլ խաղաղ ժպիտով: Ինչպես լուսավոր ապրեց, այդպես լուսավոր ու թեթև էլ հեռացավ Արմեն Խոստիկյանը
Հեղինակ` Նշան Աբասյան





