Հաղորդումը կարող եք լսել այստեղ
Audio clip: Adobe Flash Player (version 9 or above) is required to play this audio clip. Download the latest version here. You also need to have JavaScript enabled in your browser.
“Իրականությունը տեսանելի չէ անմիջապես: Մարդը ենթագիտակցորեն է այն ըմբռնում, արարում, զգում: Գոյություն ունի ֆիզիկական իրականություն, որտեղ մարդ ապրում է. կա նրա շրջապատը, աշխատանքի ոլորտը… Բայց միևնույն ժամանակ գոյություն ունի նաև իրականություն, որը մարդու ենթագիտակցության մեջ է. նրա մտքերը, զգացմունքները, երազանքները, նպատակները, որոնք տեսանելի չեն մյուսների համար, բայց ավելի իրական են և արժեքավոր: Երբեմն մարդու ենթագիտակցական աշխարհն արտահայտվում է նրա արարքներում, գործերում: Այժմ ես բացահայտում եմ այն իրականությունը, որն արդեն երկար ժամանակ ինձ հանգիստ չի տալիս: Ես բացահայտում եմ իմ ենթագիտակցությունը` այն արտահայտելով գծերի, կառուցվածքների, գույների ու նյութերի միջոցով, և այդ ամենն անվանում եմ La Realtà”,- ասում է գեղանկարչուհի Եվա Հարութը:





