Կոմիտասը համաշխարհային արժեք է

Ռադիոնյութը կարող եք լսել այստեղ 

Audio clip: Adobe Flash Player (version 9 or above) is required to play this audio clip. Download the latest version here. You also need to have JavaScript enabled in your browser.

“Իմ ելույթներից մեկում ես մի անգամ նշել եմ, որ Կոմիտասը իր ժողովրդի Բարթոկն է: Ինչպես Բարթոկն էր Հունգարիայում, այնպես էլ Կոմիտասը Հայաստանում ժողովրդական երգի ստեղծողը: Ես համոզված եմ, որ ցանկացած ժողովրդի արմատները տեսանելի են նրա ժողովրդական երաժշտության մեջ: Հենց դրանով է այն առանձնանում: Բոլոր դասականները` Հայդնը, Մոցարտը, Բեթհովենը, իրենց ժողովրդի հոգեկերտվածքն ու դեմքն են արտահայտել երաժշտության միջոցով, և հենց այդ պատճառով էլ նրանք անկրկնելի են, իսկ իրենց ստեղծագործությունները` անգին: Ես նույնպես կոմպոզիցիա եմ դասավանդում և իմ ուսանողներին միշտ հարցնում եմ. “ու՞ր է ձեր ազգային մտածելակերպը”: Ես չեմ ուզում տեսնել եվրոպական ավանգարդիզմ, քանի որ դա անհաջող պատճենահանում է: Կոմիտասն այն վառ օրինակն է, որ ես միշտ բերում եմ: Նա է սկիզբը, և շարունակությունն էլ իրենից անջատ չպետք է լինի: Նա, ով ճանաչում է Կոմիտասին այնպես, ինչպես ես եմ ճանաչում, չի կարող չսիրել նրա երաժշտությունը”, – համոզված է Գերմանացի կոմպոզիտորների ազգային ասոցիացիայի նախագահ և Հալլե քաղաքի “Երաժշտական փառատոն”-ի կազմակերպիչների գեղարվեստական ղեկավար, պրոֆեսոր Թոմաս Բուհհոլցը, որն այս օրերին Հայաստանում է:

This entry was posted in Գոհար Ադամյան, ԼյունՍե, Մշակույթ. Bookmark the permalink.

2 Responses to Կոմիտասը համաշխարհային արժեք է

  1. Անաստաս Միկոյան says:

    Շնորհակալություն հաղորդման համար: Այո, Կոմիտասը համաշխարհային արժեք է:
    Շատ քնքուշ ձայն ունեք Գոհար:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

*

You may use these HTML tags and attributes: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>