“Բարեկամության Կամուրջ” Միջազգային Համագործակցության Կենտրոն ՀԿ-ն “Հեծանիվ+” ՀԿ-ի աջակցությամբ կազմակերպում է Ուխտագնացության: Մասնակիցները ծրագրի աջակից կազմակերպությունների անվանումներով դրոշակներով և շապիկներով, կայցելեն Հայաստանի շրջաններում գտնվող 7 եկեղեցի, ուր կվառեն քաղցկեղից բուժվող երեխաների տրամադրած մոմերը և կհավաքեն եկեղեցու մատույցների կենցաղային աղբը: Երեխաները կլինեն միայն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում:
Հեծանվորդները կհավաքվենք կիրակի օրը` հոկտեմբերի 17-ին, ժամը 12:30-ին, Մատենադարանի մոտ: Մինչև ժամը 13:00-ն կպատրաստվեն երթին: Այնուհետև կշարժվեն դեպի Սուրբ Սարգիս եկեղեցի, մոմ կվառեն և կշարունակեն երթը դեպի Էջմիածին:
Արշավի բարդությունը` հեշտ:
Մասնակցության համար ցանկացած հարցով, ինչպես նաև հեծանիվ վարձակալելու համար, զանգահարեք Սամվելին` 093-426-654:
Հեծանվարշավ – ուխտագնացություն՝ քաղցկեղից բուժվող երեխաների համար
This entry was posted in ԼյունՍե, Լուրիկներ, Հասարակություն and tagged Էջմիածին, հեծանվարշավ, ուխտագնացություն, քաղցկեղով հիվանդ երեխաներ. Bookmark the permalink.





