Եղի’ր սոված, եղի’ր խենթ…

«Ամերիկան կորցրեց հանճարի, որին կհիշեն այնպես, ինչպես հիշում են Էդիսոնին ու Էյնշտեյնին, և որի գաղափարները կորոշեն աշխարհի զարգացումը հաջորդ մի քանի սերունդների համար»,- Նյու Յորքի քաղաքապետ Մայքլ Բլումբերգ: Apple ընկերությունը հաղորդագրություն է տարածել ընկերության հիմնադիր և նախկին տնօրեն Սթիվ Ջոբսի մահվան մասին«Ողջ աշխարհը կորցրեց հանճարի, յուրօրինակ և հիանալի անձնավորության։ Բոլոր նրանց, ում բախտ է վիճակվել ճանաչել և աշխատել Սթիվ Ջոբսի հետ, կորցրել են լավ ընկերոջ։ Սթիվ Ջոբսը թողել է մի ընկերություն, որը կարող էր ստեղծել միայն այնպիսի մարդ, ինչպիսին ինքն էր։ Նրա հոգին միշտ կղեկավարի մեր գործողություները»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Նշենք, որ Apple-ից հեռանալուց հետո Սթիվ Ջոբսն իր կենսագրությունից հետաքրքիր մանրամասներ էր բացահայտել… 1955թ.-ին ծնված Սթիվն իր մանկությունն ու պատանեկությունն անց է կացրել Պոլ և Կլարա Ջափզ ամուսինների ընտանիքում, Կալիֆորնիայի Մաունթըն Վյու քաղաքում: Ամուսինները նրան որդեգրել էին, երբ տղան ընդամենը մեկ շաբաթական էր: Իսկ ահա մոր՝ Կլարայի աղջկական ազգանունը եղել է Հակոբյան և նա հայուհի է: Սթիվ Ջոբսը մի քանի առիթներով շեշտել է, որ նրանց երբեք չի համարել իր որդեգրողներ, այլ ընդունել է իբրև հարազատ հայր ու մայր:

This entry was posted in ԼյունՍե, Տնտեսական and tagged , , , , . Bookmark the permalink.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

*

You may use these HTML tags and attributes: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>