Բացվել է Եվա Հարութի “La Realtà” ցուցահանդեսը

Հաղորդումը կարող եք լսել այստեղ 

Audio clip: Adobe Flash Player (version 9 or above) is required to play this audio clip. Download the latest version here. You also need to have JavaScript enabled in your browser.

“Իրականությունը տեսանելի չէ անմիջապես: Մարդը ենթագիտակցորեն է այն ըմբռնում, արարում, զգում: Գոյություն ունի ֆիզիկական իրականություն, որտեղ մարդ ապրում է. կա նրա շրջապատը, աշխատանքի ոլորտը… Բայց միևնույն ժամանակ գոյություն ունի նաև իրականություն, որը մարդու ենթագիտակցության մեջ է. նրա մտքերը, զգացմունքները, երազանքները, նպատակները, որոնք տեսանելի չեն մյուսների համար, բայց ավելի իրական են և արժեքավոր: Երբեմն մարդու ենթագիտակցական աշխարհն արտահայտվում է նրա արարքներում, գործերում: Այժմ ես բացահայտում եմ այն իրականությունը, որն արդեն երկար ժամանակ ինձ հանգիստ չի տալիս: Ես բացահայտում եմ իմ ենթագիտակցությունը` այն արտահայտելով գծերի, կառուցվածքների, գույների ու նյութերի միջոցով, և այդ ամենն անվանում եմ La Realtà”,- ասում է գեղանկարչուհի Եվա Հարութը:

 

Posted in Գոհար Ադամյան, Մշակույթ, ՌադիոԱրտ | Leave a comment

Play Your East Part

Հաղորդումը լսեք այստեղ.

Audio clip: Adobe Flash Player (version 9 or above) is required to play this audio clip. Download the latest version here. You also need to have JavaScript enabled in your browser.

Այսօր Սևանում տեղի ունեցավ  «Play Your East Part I» կապերի հաստատման սեմինարի բացման պաշտոնական արարողությունը, որին մասնակցում էր Բրիտանական խորհրդի «Երիտասարդությունը շարժման մեջ» ծրագրի արտաքին կապերի ղեկավար Սայմոն Չեմբըրզը: Նա նշեց, որ նախորդ տարի Բրիտանիայի աջակցությամբ շուրջ 400 միջազգային ծրագիր է իրականացվել, որոնցից 100-ը` մեր տարածաշրջանում:

Posted in Գոհար Ադամյան, ԼյունՍե, Սեգ Կիրակոսյան | Tagged , , | Leave a comment

Մայիսի 15-ն ընտանիքի օրն է

Հաղորդումը լսեք այստեղ.

Audio clip: Adobe Flash Player (version 9 or above) is required to play this audio clip. Download the latest version here. You also need to have JavaScript enabled in your browser.

- Մեր ժողովրդի ինքնությունը դարերի ընթացքում պահպանվել է հայ ընտանիքի շնորհիվ: Մենք մեր ընտանիքները պետք է աչքի լույսի պես պահենք, – ասում է Արաբկիր համայնքի հոգևոր հովիվ տեր Բաբկեն քահանա Հայրապետյանը: - Հայ ավանդական ընտանիքը երջանկության աղբյուր է եղել և եվրոպական ընտանիքի մոդելը մեզ մոտ ներդնելն արդյունավետ չէ:

Հեղինակ` Սյուզի Լևոնյան

Posted in ԼյունՍե, Հասարակություն, Սյուզի Լևոնյան | Tagged , , | Leave a comment

Ես եմ ապագայի գիտնականը

Ռադիոնյութը կարող եք լսել այստեղ

Audio clip: Adobe Flash Player (version 9 or above) is required to play this audio clip. Download the latest version here. You also need to have JavaScript enabled in your browser.

Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի Ուսանողական գիտական ընկերությունը մայիսի 11-ից 13-ը Ծաղկաձորում կազմակեպել էր գիտական սեմինար-դպրոց: «Ես եմ ապագայի գիտնականը» խորագրով սեմինարի 40 մասնակիցների թվում կային ինչպես փորձառու ասպիրանտներ, այնպես էլ բակալավրիատի ցածր կուրսեցիներ:

Posted in ԼյունՍե, Կրթություն, Սեգ Կիրակոսյան | Leave a comment

Կոմիտասը համաշխարհային արժեք է

Ռադիոնյութը կարող եք լսել այստեղ 

Audio clip: Adobe Flash Player (version 9 or above) is required to play this audio clip. Download the latest version here. You also need to have JavaScript enabled in your browser.

“Իմ ելույթներից մեկում ես մի անգամ նշել եմ, որ Կոմիտասը իր ժողովրդի Բարթոկն է: Ինչպես Բարթոկն էր Հունգարիայում, այնպես էլ Կոմիտասը Հայաստանում ժողովրդական երգի ստեղծողը: Ես համոզված եմ, որ ցանկացած ժողովրդի արմատները տեսանելի են նրա ժողովրդական երաժշտության մեջ: Հենց դրանով է այն առանձնանում: Բոլոր դասականները` Հայդնը, Մոցարտը, Բեթհովենը, իրենց ժողովրդի հոգեկերտվածքն ու դեմքն են արտահայտել երաժշտության միջոցով, և հենց այդ պատճառով էլ նրանք անկրկնելի են, իսկ իրենց ստեղծագործությունները` անգին: Ես նույնպես կոմպոզիցիա եմ դասավանդում և իմ ուսանողներին միշտ հարցնում եմ. “ու՞ր է ձեր ազգային մտածելակերպը”: Ես չեմ ուզում տեսնել եվրոպական ավանգարդիզմ, քանի որ դա անհաջող պատճենահանում է: Կոմիտասն այն վառ օրինակն է, որ ես միշտ բերում եմ: Նա է սկիզբը, և շարունակությունն էլ իրենից անջատ չպետք է լինի: Նա, ով ճանաչում է Կոմիտասին այնպես, ինչպես ես եմ ճանաչում, չի կարող չսիրել նրա երաժշտությունը”, – համոզված է Գերմանացի կոմպոզիտորների ազգային ասոցիացիայի նախագահ և Հալլե քաղաքի “Երաժշտական փառատոն”-ի կազմակերպիչների գեղարվեստական ղեկավար, պրոֆեսոր Թոմաս Բուհհոլցը, որն այս օրերին Հայաստանում է:

Posted in Գոհար Ադամյան, ԼյունՍե, Մշակույթ | 2 Comments

Youth4Media ցանց

Ռադիոնյութը կարող եք լսել այստեղ 

Audio clip: Adobe Flash Player (version 9 or above) is required to play this audio clip. Download the latest version here. You also need to have JavaScript enabled in your browser.

Եվրոպական «Youth4Media» կամ «Երիտասարդությունը լրատվամիջոցների համար» ցանցում ընդգրկված են 26 երկրների 35 կազմակերպություններ: Մայիսի 6-ին Հայաստանում մեկնարկեց այս ցանցի կազմակերպած «Քաղաքացիական հասարակության հզորացումը և մեդիայի ներգրավումը հանուն կամավորության» սեմինարը, որին մասնակցում են երիտասարդներ Իսպանիայից, Գերմանիայից, Վրաստանից ու Հայաստանից:

Posted in ԼյունՍե, Մշակույթ, Սեգ Կիրակոսյան | Leave a comment

Շուշին երեկ, այսօր և վաղը

 Ռադիոհաղորդումը կարող եք լսել այստեղ

Audio clip: Adobe Flash Player (version 9 or above) is required to play this audio clip. Download the latest version here. You also need to have JavaScript enabled in your browser.

20 տարի առաջ այս օրը հայ մարտիկները, գրոհելով 5 ուղղություններով, թշնամուց հետ խլեցին մեր երազը` մեր Շուշին: Շուշին ազատագրելու անգամ միտքը հնչեցնողը խենթ էր համարվում: Անառիկ բերդն արծվի նման վերից հսկում էր ողջ Արցախը: Թշնամու ձեռքին մեր դեմ զենք դարձած մեր Շուշին հետ բերել էր պետք: Ու մերոնք կարողացան, կարողացան, քանի որ ազատագրում էին իրենցը: Շուշին մեկընդմիշտ մերն է արդեն:

«Լյունսեի» սդուդիայում հյուրընկալել ենք «Շուշի» բարեգործական հիմնադրամի նախագահ, գրող, հրապարակախոս, Շուշիի ու Արցախի մասին բազմաթիվ գրքերի հեղինակ Բակուր Կարապետյանին և ԵՊՀ դասախոս, պատմական գիտությունների թեկնածու Ալիկ Ղարիբյանին: Շուշին երեկ, այսօր և վաղը: Ինչպիսի՞ն էին երազում տեսնել մեր տղաները Շուշին, և ի՞նչ ենք անում մենք այդ երազն իրականացնելու համար…

Հեղինակ` Մերի Քլանթարյան

Posted in ԼյունՍե, Հասարակություն, Մերի Քալանթարյան, Մշակույթ | Leave a comment

Ռադիոն միայն երաժշտություն չէ

Ռադիոնյութը կարող եք լսել այստեղ

Audio clip: Adobe Flash Player (version 9 or above) is required to play this audio clip. Download the latest version here. You also need to have JavaScript enabled in your browser.

Տեխնիկան զարգանում է, տեղեկատվություն ստանալու միջոցներն արդեն անհաշիվ են ու ընտրությունն էլ` լայն: Բայց մտահորիզոնը լայնացնելու, մեծացնելու գործում, արի ու տես, որ մենք խնդիրներ ունենք: Հիմա մեր քաղաքում սրճարաններից, խանութներից, ձայնագրման կետերից, մեքենաներից անընդհատ ճչում է երաժշտությունը` ռադիոյից հնչող երաժշտությունը: Բայց չէ որ ռադիոն միայն երաժշտություն չէ, այն էլ այդպիսի երաժշտություն: Ինչ է այսօր ռադիոն երիտասարդների համար ու որքանով է այն նրանց կյանքի մասը կազմում:

Posted in ԼյունՍե, Հասարակություն, Մերի Քալանթարյան | Leave a comment

Հեծանվավազք` առանց լողի

Ռադիոհաղորդումը կարող եք լսել այստեղ

Audio clip: Adobe Flash Player (version 9 or above) is required to play this audio clip. Download the latest version here. You also need to have JavaScript enabled in your browser.

Մայիսի 5-ին նորաբաց Եռամարտի Հայկական ֆեդերացիան և «Հեծանիվ+» հ/կ-ն կազմակերպել էին Եռամարտի մրցույթ:

 

Posted in ԼյունՍե, Սեգ Կիրակոսյան, Սպորտ | Leave a comment

Երևակայության գավաթ 2012

Ռադիոհաղորդումը կարող եք լսել այստեղ

Audio clip: Adobe Flash Player (version 9 or above) is required to play this audio clip. Download the latest version here. You also need to have JavaScript enabled in your browser.

Այս տարի արդեն 5-րդ անգամ Հայաստանում տարածաշրջանային մակարդակով անցկացվեց Երևակայության գավաթի “Ծրագրային ապահովման մշակում” անվանակարգի մրցույթը:

 

Posted in ԼյունՍե, Կրթություն, Սեգ Կիրակոսյան | Leave a comment